Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Նատալյա Վուտովա. Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը կնպաստի համագործակցության շարունակականությանը

Նատալյա Վուտովա. Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը կնպաստի համագործակցության շարունակականությանը
17.10.2017 | 18:29

Եվրոպայի խորհուրդը և Եվրամիությունը հոկտեմբերի 17-ին ներկայացրել են Հայաստանի դատական համակարգի, իրավապահ մարմինների և կրթական ոլորտի մի շարք ծրագրերի արդյունքները: 2015-2017 թթ. «Գործընկերություն՝ հանուն արդյունավետ կառավարման» ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացված չորս ծրագրերի ընդհանուր գումարը կազմում է 2,4 մլն եվրո:


Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԵԽ-ն և ԵՄ-ն ֆինանսական աջակցություն են տրամադրում Հայաստանում դատական համակարգում բարեփոխումներ անցկացնելու համար, բանտային համակարգի կայացման, բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիայի հաղթահարման, փակ տիպի կառույցներում անմարդկային վերաբերմունքի դեմ պայքարի համար, աջակցել են խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Նրա խոսքով, Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը դրական ազդեցություն կունենա ԵԽ-ի ծրագրերի իրականացման վրա. «Մեր բարեփոխումները նպատակ ունեն աջակցելու Հայաստանին իրականացնելու Եվրամիության և այլ կազմակերպությունների առջև ունեցած իր պարտավորությունները»:

Դիտվել է՝ 1366

Մեկնաբանություններ

ե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն" />
Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն